ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ուկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ Զելենսկի

Ուկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ Զելենսկի

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ հակամարտությանը։

«Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ. մենք պետք է առավելագույնս ուժեղացնենք Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի կազմակերպենք երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել այս պատերազմին»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աշխատանքային այցով ժամանել է Կիև։

 

  • Կիսվել: