շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինան հայտնում է զոհերի և վիրավորների մասին․ Կիևում մեծ խցանումներ են

Ուկրաինան հայտնում է զոհերի և վիրավորների մասին․ Կիևում մեծ խցանումներ են

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վերջին տվյալներով՝ զոհվել է յոթ մարդ:

 

Նրա խոսքով՝ Օդեսայի շրջանի Պոդիլսկ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, 7-ը՝ վիրավորվել, 19-ը անհետ կորել են։

Մարիուպոլում 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել: Գերաշենկոյի խոսքով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանում Ինգուլեց գետի վրա գտնվող կամուրջը։

Գերաշենկոն կիևցիներին զգուշացնում է նաև մայրաքաղաքի ելքերի մոտ մեծ խցանումների մասին և խորհուրդ տալիս դուրս չգալ տներից։

  • Կիսվել: