կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինան հայտնել է՝ քանի միլիարդ դոլարի վնաս է կրել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը

Ուկրաինան հայտնել է՝ քանի միլիարդ դոլարի վնաս է կրել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը

Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում 10 միլիարդ դոլարի վնաս է կրել Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների պատճառով։ Նման գնահատական է տվել ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, գրում է «Ուկրինֆորմ»-ը։

Միաժամանակ Կուբրակովը նշել է, որ ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ուկրաինան ապավինելու է աշխարհի օգնությանը։

«Իհարկե, այս ողբերգությունը մերը չէ, այս պատերազմը մերը չէ: Ուկրաինան պաշտպանում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի շահերը, մենք ինքնուրույն չենք վերականգնի այս երկիրը»,- ասել է նախարարը։

Նա կարծիքով՝ օբյեկտների մեծ մասը կվերականգնվի մեկ տարում, ամենաբարդ ու ամենամեծ համալիրները՝ երկու։

«Մենք անպայման հաղթելու ենք և անպայման կվերակառուցենք ամեն ինչ»,- ամփոփել է Կուբրակովը։

  • Կիսվել: