երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան հայտնել է, որ կենսաբանական զենք չի մշակում

Ուկրաինան հայտնել է, որ կենսաբանական զենք չի մշակում

Ուկրաինան չի զբաղվում կենսաբանական զենքի մշակմամբ: Այս մասին, մեկնաբանելով ուսաստանի Դաշնության հայտարարությունը, հայտնել են Ուկրաինայի ԱԳ նախարարությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հերքում է ՛՛ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ռազմական կենսաբանական ծրագրի հետքերից շտապ մաքրման՛՛ և ՛՛հատկապես վտանգավոր պաթոգենների ոչնչացման՛՛ մասին տեղեկությունները։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովն ասել էր, որ Ուկրաինայում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն Պենտագոնին կից սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։ Նա հավելել էր, որ  դրանք բոլորը հանձնարարություն են ստացել Ուկրաինայի առողջապահության նախարարությունից՝ ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։

 

  • Կիսվել: