Ուկրաինան գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են ՌԴ տարածքին, 101 ԱԹՍ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Ուկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ռուսաստանի Դաշնության տարածքին, հայտնում է ՌԴ Պ-ն:
Նշվում է, որ 101 ԱԹՍ է ոչնչացվել: Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի մարզերը: Անօդաչու սարքեր են հայտնաբերվել նաև Ղրիմի երկնքում:
Խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են, ռուսական ուժերը հետ են մղում ուկրաինացի զինվորականների գործողությունները: Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և բնակելի շինություններ: