Ուկրաինան դուրս է բերում զորքերն Ուգլեդարից
Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են Ուգլեդարից զորքի դուրսբերումը։
Նշենք, որ ռուս զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին Դոնեցկի շրջանի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի գրավման մասին։ Ուգլեդարը, որի համար մարտերը շարունակվում են արդեն երկու տարի, ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Դոնեցկի մարզում:
Ուկրաինական հրամանատարության հաղորդագրության մեջ ասված է, որ ռուսական կողմին հաջողվել է առաջ շարժվել թևերում և ստեղծել քաղաքը շրջապատելու վտանգ, ինչի պատճառով հրաման է ստացվել լքել Ուգլեդարը և նոր դիրքեր գրավել։
Ավելի վաղ ուկրաինական մի շարք աղբյուրներ հայտնել էին քաղաքից հեռանալու դժվարությունների մասին, քանի որ ռուսները հսկողության տակ էին վերցրել այնտեղից դուրս եկող ճանապարհները։