ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինան ցանկանում է ուղիղ բանակցություններ անցկացնել Պուտինի և Զելենսկու միջև․ Կուլեբա

Ուկրաինան ցանկանում է ուղիղ բանակցություններ անցկացնել Պուտինի և Զելենսկու միջև․ Կուլեբա

Եթե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լուրջ է տրամադրված, ապա մենք՝ որպես երկու դիվանագետ, կզրուցենք Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

Նշվում է, որ նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին։ Կուլեբան հայտարարել է նաև, որ Ուկրաինան ցանկանում է ուղիղ բանակցություններ անցկացնել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև:

Նախարարը նաև հույս է հայտնել, որ արևմտյան երկրները Կիևին կտրամադրեն ինքնաթիռներ, ինչպես նաև հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

  • Կիսվել: