հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինական զորքերը շարունակում են հրետակոծությունը` անտեսելով հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ի ամփոփագիրը

Ուկրաինական զորքերը շարունակում են հրետակոծությունը` անտեսելով հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ի ամփոփագիրը

Ուկրաինական զորքը շարունակում է հրետակոծությունը` անտեսելով հրադադարի ռեժիմը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարույան տարածած ամփոփագրում:

Նշվում է, որ հունվարի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00–ից սկսած ՌԴ զորքերի միացյալ խմբավորումը հատուկ գործողությունների անցկացման շրջանում պահպանում է հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով։

՛՛Միևնույն ժամանակ կիևյան ռեժիմը նախորդ մեկ օրվա ընթացքում շարունակել է հրետակոծել բնակավայրերն ու ռուսական դիրքերը՛՛,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Մասնավորապես, ըստ ՊՆ-ի տվյալների, Ուկրաինայի զինվորականները Կրասնոլիմանի ուղղությամբ 11 ականանետային կրակահերթ է արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ։ Սոլեդարի, Ավդեևկայի և Մարյինսկի ուղղություններով հակառակորդը 51 հրետանային հարված է հասցրել ՌԴ զորքերի ստորաբաժանումներին։

Բացի այդ՝ ՌԴ ՊՆ ամփոփագրում ասվում է, որ ՌԴ ԶՈւ–ն ճնշել է Ուկրաինայի բոլոր այն դիրքերը, որտեղից հրադադարի ժամանակ հրետակոծություն է իրականացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի համաձայն՝ հունվարի 6-ին ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հատուկ գործողության շրջանում ռուսական զորքերի միացյալ խմբավորումում հրադադարի ռեժիմ է հայտարարվել մարտական շփման գծի ողջ երկայնքով։

  • Կիսվել: