Ուկրաինական պատվիրակության ժամանումը բանակցությունների վայր սպասվում է վաղը առավոտյան. ՌԴ նախագահի օգնական
Ռուսաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով արդեն ժամանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վայր: Այս մասին հայտնել է երկրի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը նոր է դուրս եկել Կիևից, նրանց ժամանումը սպասվում է վաղը առավոտյան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բելովեժյան թավուտում։ Հայտնի է, որ պատվիրակությունների կազմը չի փոխվի:
Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։