երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինացի սահմանապահները տարհանվող մարդկանցից կաշառք են պահանջում. ՌԴ ՊՆ

Ուկրաինացի սահմանապահները տարհանվող մարդկանցից կաշառք են պահանջում. ՌԴ ՊՆ

Ուկրաինացի սահմանապահները տարհանվող մարդկանցից մինչեւ 5000 դոլար կաշառք են պահանջում՝ սահմանն անխոչընդոտ հատելու համար։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ, ըստ Միզինցեւի, անցակետում տարբեր սահմանափակումներ են մտցվել։ ՛՛Մասնավորապես, 18-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին արգելվում է մուտք գործել Լեհաստանի տարածք՝ առանց Ուկրաինայի զինկոմիսարիատների թույլտվության։ Սակայն կոռումպացված սահմանապահներն առաջարկում են մինչեւ 5000 դոլար կաշառք՝ սահմանն անխոչընդոտ հատելու համար՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող այլ երկրների տարածք անխոչընդոտ անցնելու համար մարդկանցից պահանջում են մինչեւ 1,5 հազար դոլար։

Միզինցեւը հայտնել է նաեւ, որ, բացի այդ, արձանագրվել են ուկրաինացի փախստականների եւ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնության, կողոպուտի, թալանի բազմաթիվ դեպքեր։

  • Կիսվել: