շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ

Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ

Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի ընտրանու դեմ կայանալիք սպասվող հանդիպման մասին։

Իսպանացի ֆուտբոլիստը վստահություն է հայտնել իր թիմի ուժերի նկատմամբ և ընդգծել նախկինում ունեցած հաջող փորձը։

«Մենք վախ չունենք։ Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է։ Մենք նրանց արդեն մեկ անգամ դուրս ենք թողել պայքարից։ Ակնհայտ է, որ երկու թիմերն էլ համաշխարհային մակարդակի մեծ հավաքականներ են։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- Յամալի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։

Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 14-ին։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։ Այն ժամանակ իսպանացիները դուրս եկան եզրափակիչ, որտեղ նույն՝ 2-1 հաշվով առավելության հասան Անգլիայի նկատմամբ և նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

  • Կիսվել: