շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մահացել է իտալացի դաշնակահար և երգիչ Պեպինո Դի Կապրին

Մահացել է իտալացի դաշնակահար և երգիչ Պեպինո Դի Կապրին

86 տարեկան հասակում մահացել է իտալացի դաշնակահար և երգիչ Պեպինո Դի Կապրին: Այս մասին հայտնում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը:
 
Իտալական ANSA գործակալության փոխանցմամբ՝ երգիչը կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո:
 
Իր ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում Պեպինո Դի Կապրին դարձել է իտալական էստրադայի և նեապոլիտանական երաժշտության ամենահայտնի կատարողներից մեկը։ Երաժշտական քննադատ Ֆրանկո Սկիպանին նշել է, որ Դի կապրին Իտալիա է բերել Նյու Յորքի ռիթմերն ու ռոքնռոլ կատարող Բադի Հոլիի ոճը։
 
Արտիստը սկսել է իր երաժշտական ​​կարիերան՝ կատարելով ջազ և թվիստ։ Նրա կարիերան վերելք է ապրել 1960-ականներին է, երբ նա թողարկել է այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են «Champagne», «E mo e mo», «Roberta» և այլն։ Վերջինը գրվել է 1962 թվականին «Il sorpasso» ֆիլմի համար։
 
1967-ից 2005 թվականներին Դի Կապրին 15 անգամ մասնակցել է Սան Ռեմոյի իտալական փոփ փառատոնին՝ հաղթելով երկու անգամ. 1973 թվականին` «Un grande amore e niente più» երգով, և 1976 թվականին` «Non lo faccio più» երգով։

  • Կիսվել: