շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուին

Սուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուին

Opta վերլուծական ընկերության սուպերհամակարգիչը վերահաշվարկել է ազգային հավաքականների՝ աշխարհի ընթացիկ առաջնությունում հաղթելու շանսերը։

Երկու քառորդ եզրափակիչ հանդիպումների ավարտից հետո Մունդիալում պայքարը շարունակում է միայն վեց թիմ։

Համաձայն արված հաշվարկների՝ մրցաշարում հաղթելու ամենամեծ հավանականությունն ունի Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի տրիումֆի շանսերը գնահատվում են 33,71 տոկոս։

Երկրորդ տեղում Իսպանիայի ընտրանին է՝ 27,25 տոկոս ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը (15,61 տոկոս)։

Վարկանիշային ցուցակում ավելի ցածր դիրքեր են զբաղեցնում Անգլիայի (14,55 տոկոս), Նորվեգիայի (5,98 տոկոս) և Շվեյցարիայի (5,98 տոկոս) հավաքականները։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի առաջին զույգն արդեն հայտնի է. եզրափակիչի ուղեգրի համար միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային հավաքականները։

  • Կիսվել: