շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր մոտեցումները։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ 

«Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, որևէ բանակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել իր դիրքորոշումներից»,- ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ քայլեր է Թեհրանը ակնկալում Վաշինգտոնից։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի խնդրել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, սակայն չի մերժել տարածաշրջանային միջնորդի՝ Իրան այցելելու առաջարկը։

Իրանական կողմը նաև ԱՄՆ-ին մեղադրել էր հրադադարի մասին փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ՝ նշելով, որ Թեհրանը պարտավորությունները կկատարի միայն փոխադարձության սկզբունքով։

 

  • Կիսվել: