կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինացի հրետանավորները Ղրիմից ոչ հեռու վարժանքներ են անցկացրել

Ուկրաինացի հրետանավորները Ղրիմից ոչ հեռու վարժանքներ են անցկացրել

Ուկրաինացի հրետանավորները վարժանքներ են անցկացրել Խերսոնի մարզում՝ Ղրիմից ոչ հեռու, տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությունը, փոխանցում է ՌՒԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան՝ 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որտեղ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան և Արևմուտքի շատ երկրներ առաջվա պես Ղրիմը համարում են իրենց, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:

 

  • Կիսվել: