չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինացի դիվերսանտների գրոհի պատճառով ռազմական դրություն մտցնելու որոշում չի ընդունվել. Պեսկով

Ուկրաինացի դիվերսանտների գրոհի պատճառով ռազմական դրություն մտցնելու որոշում չի ընդունվել. Պեսկով

Բրյանսկի մարզի մի շարք շրջաններում դիվերսիոն-հետախուզական խմբի գրոհի պատճառով ռազմական դրություն մտցնելու որոշում չի ընդունվել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Դա Ռուսաստանի Դաշնության նախագահի իրավասության հարցն է։ Այժմ որեւէ որոշում չի ընդունվել»,- Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նախաձեռնությունը՝ Բրյանսկի մարզի որոշ շրջաններում ուկրաինացի դիվերսանտների գրոհից հետո ներկայում սահմանված արձագանքման միջին մակարդակից առավելագույն մակարդակի ռազմական դրություն մտցնելու մասին։ 

  • Կիսվել: