կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգը մեծանում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգը մեծանում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգը մեծանում է տարածաշրջանում լարվածության աճին զուգընթաց՝ Մոսկվայի կողմից զորքերի ավելացման համատեքստում։ Այս մասին, պատասխանելով CNN-ի հարցին, թե որքանով է հավանական Ռուսաստանի ներխուժումն այս պահին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ ՛՛«նախազգուշացման ժամանակը կրճատվում է, իսկ հարձակման վտանգը մեծանում՛՛՝ մատնանշելով ՛՛Ռուսաստանի ռազմական հզորության շարունակական աճը՛՛:

՛՛Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ուժի կիրառման փորձը եւ Մոսկվայի ուժեղ սպառնալից հռետորաբանությունը իրական վտանգ են ստեղծում՛՛,-ասել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է. ՛՛Մենք նաև տեսնում ենք սպառնալից հռետորաբանություն, Ռուսաստանի կողմից շատ ուժեղ հռետորաբանություն այն մասին, որ մենք պետք է զիջենք նրանց պահանջներին, այլապես կլինի այն, ինչ նրանք անվանում են ռազմատեխնիկական հետեւանքներ։ Եվ հետո, իհարկե, մենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ավելի վաղ ուժի կիրառման փորձ ունենք: Այնպես որ, եթե այս ամենին գումարենք ռազմական հզորության ավելացումը, հռետորաբանությունը եւ Ռուսաստանի ծառայողական ցուցակը, իհարկե, իրական վտանգ կա, բայց մենք շարունակում ենք աշխատել քաղաքական որոշման ուղղությամբ՛՛:

Ըստ նրա՝ այնուամենայնիվ,  հնարավոր է պահպանել խաղաղությունը, ինչի համար էլ  ՆԱՏՕ-ն մեծ էներգիա է ներդնում, որպեսզի ՛՛դեպի առաջ քաղաքական ճանապարհ գտնվի՛՛:

  • Կիսվել: