երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ

Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ

Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինա է ուղարկվել 946 տոննա մարդասիրական բեռ, 132 մարդասիրական ակցիա է իրականացվել Զապորոժիեի, Կիևի, Խարկովի, Խերսոնի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, այդ թվում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 22 մարդասիրական ակցիայի շրջանակում ազատագրված շրջանների խաղաղ բնակչությանը փոխանցվել է 64 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ և սննդամթերք՛՛։

Միզինցևը հավելել է, որ Խարկովի և Խերսոնի մարզերում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ծրագրված է 33 մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվում է 481 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ և սնունդ։

 

  • Կիսվել: