հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուհանում հիվանդանոց է փակվել․ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է

Ուհանում հիվանդանոց է փակվել․ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները փակել են ժամանակավոր հիվանդանոցը՝ նոր անհայտ տեսակի կորոնավիրուսով հիվանդացությունների քանակի կրճատման պատճառով, այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ փակված հիվանդանոցը հատուկ կառուցվել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի նպատակով: 

Հուբեյում և դրա մայրաքաղաք Ուհանում ևս կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ կրճատում է նկատվել: Այսպես՝ մարտի 1-ին, հունվարից ի վեր առաջին անգամ, այնտեղ գրանցվել են վարակի 200-ից պակաս դեպքեր, իսկ մինչ այդ օրական գրանցվում էր 570 նոր դեպք:

  • Կիսվել: