երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքմենբաշիում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը

Թուրքմենբաշիում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը

Թուրքմենբաշիում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկնարկել էր Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների առաջին համատեղ գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվել են էներգետիկայի, առևտրի, տնտեսության, մաքսայինի, տրանսպորտի, գիտության, կրթության և մշակույթի հարցեր։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել սկսել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման աշխատանքները։ Այս մասին նա հայտարարել է Թուրքմենբաշիում Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ։

«Ժամանակն է սկսել աշխատանքը թուրքմենական բնական գազն արևմտյան շուկաներ մատակարարելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։

  • Կիսվել: