կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Թուրքիայում ընտրությունների հետաձգումը կնշանակի հեղաշրջում անել. Դեմիրթաշ

Թուրքիայում ընտրությունների հետաձգումը կնշանակի հեղաշրջում անել. Դեմիրթաշ

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը ներքաղաքական խնդիրներից զրուցել է թուրքական «T24» հեռուստաալիքի լրագրողի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ ընտրությունները չեն կարող հետաձգվել, ընտրությունները հետաձգել նշանակում է հեղաշրջում անել, և ինչպես հուլիսի 15-ին (նկատի ունի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը-խմբ․), ժողովրդի մեջ կարթնանա ընդդիմանալու ցանկությունը։

«Ընտրությունները քաղաքական կուսակցությունները չեն անում, այլ՝ ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով ընտրություն կատարելը ժողովրդի իրավունքն է, ոչ թե քաղաքական գործիչների։ Ոչ ոք ժողովրդի իրավունքը չի կարող չեղարկել կամ հեղաշրջմամբ գողանալ»,- պարզաբանել է Դեմիրթաշը։

 

  • Կիսվել: