չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Սիրիայում երկրաշարժը առնվազն 42 մարդու կյանք է խլել

Սիրիայում երկրաշարժը առնվազն 42 մարդու կյանք է խլել

Առնվազն 42 մարդ է զոհվել Սիրիայի որոշ շրջաններում մի քանի շենքերի փլուզման հետևանքով 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելքում, հայտնում են պետական լրատվամիջոցները, փոխանցում է alarabiya.net-ը:

«Նախնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով Հալեպում, Համայում և Լաթաքիայում գրանցվել է 42 զոհ և 200 վիրավոր»,- հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին։

Երկուշաբթի վաղ առավոտյան երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայում՝ ավերելով շենքեր և խուճապահար անելով բնակչությանը: Զոհվել է առնվազն 100 մարդ, և սպասվում էր, որ զոհերի թիվը կավելանա:

Փրկարարներն ու բնակիչները որոնում էին սահմանի երկու կողմերում գտնվող բազմաթիվ քաղաքներում փլված շենքերի փլատակների տակ ողջ մնացածներին:

Երկրաշարժը, որը զգացվել է մինչև Կահիրե, եղել է Գազիանթեփ քաղաքից հյուսիս՝ Սիրիայի սահմանից մոտ 90 կմ (60 մղոն) հեռավորության վրա գտնվող տարածքում:

  • Կիսվել: