շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թուրքիայում ռազմական արդյունաբերությունն ամեն տարի աճում է 20%-ով

Թուրքիայում ռազմական արդյունաբերությունն ամեն տարի աճում է 20%-ով

Թուրքիայի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության զարգացումները և ավիացիոն արդյունաբերության ոլորտի սահմանված նպատակները, գրում է ermenihaber.am-ը: 

Նա նշել է, որ Թուրքիայում պաշտպանական արդյունաբերության ոլորտում կա 2400 ընկերություն և 100 հազար աշխատակից։ Իսկ իրականացված ծրագրեի ծավալը կազմում է ավելի քան 100 մլդ դոլար։

Թուրքիայում ռազմական արդյունաբերությունն ամեն տարի աճում է 20%-ով։ Օրինակ 2023-ի արտահանման ծավալների ցուցանիշին Թուրքիան հասել է 2024-ի 10 ամսում։

Մասնավորապես 2023-ին կատարվել է 5.5 մլրդ դոլարից ավելի արտահանում, իսկ արդեն 2024-ի ընթացքում արդեն իրականացվել է նախապես սահմանված 6.5 մլրդ դոլարը գերազանցող արտահանում։

«Նպատակադրվել ենք պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտներում 7.3 մլրդ դոլարի արտահանում իրականացնել»,- նշել է Հալուք Գյորգյունը։

 

  • Կիսվել: