շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայում ռասիստական գրառումներ են արվել պատերին

Թուրքիայում ռասիստական գրառումներ են արվել պատերին

Թուրքիայի Անթաքիա նահանգի Դեֆնե շրջանում, որտեղ մեծամասամբ բնակվում են արաբ ալևիներ, պատերին  ռասիստական բնույթի թուրքերեն գրառումներ են հայտնվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական ընդդիմադիր մամուլի՝ թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունը, որը երկրաշարժի օրերին ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել ժողովրդին օգնելու համար, Անթաքիայի Դեֆնե շրջան մեկնած հատուկ ջոկատայինների ձեռքով պատերին ռասիստական գրառումներ է արել և երեք կիսալուսին նկարել:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հաթայը թուրքական է, թուրքական էլ կմնա»:

Դեֆենի բնակիչը պնդում է, որ այդ գրառումը հայտնվել է հատուկ ջոկատայինների՝ շրջան մուտք գործելուց հետո միայն:

  • Կիսվել: