շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում քրդերի դեմ զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են ընթանում

Թուրքիայում քրդերի դեմ զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են ընթանում

Թուրքական Շըրնաք և Հաքքարի նահանգներում Kıran անվանումով հակաահաբեկչական գործողություն է սկսվել, որին մասնակցում է գրեթե երկու հազար իրավապահ: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆժն:

Հայտարարության մեջ նշված է. «Kıran հակաահաբեկչական գործողության իններորդ փուլում, որը տեղի է ունենում Շըրնաք նահանգում, ներգրավված են 1260 ժանդարմ, ոստիկան և զինված կամավորներ, տասներորդ փուլում, որը տեղի է ունենում Հաքքարիում` 730 իրավապահ»:

Նշենք, որ հակաահաբեկչական գործողությունը սկսվել է Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում օգոստոսի 17-ին: Ի հավելումն իրավապահ մարմինների ստորաբաժանումների և կամավորների` ներգրավված է եղել ռազմական ավիացիա:

Ինչպես հաղորդվում է՝ գործողության նպատակն է՝ թույլ չտալ Քրդական բանվորական կուսակցության զինյալներին տեղափոխվել ձմեռային բազաներ:

  • Կիսվել: