Թրամփը մեկնաբանել է Իրանի հետ պատերազմի պատճառով Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի հրաժարականը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի հետ պատերազմի պատճառով Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթի հրաժարականը։
«Ես կարդացել եմ նրա հայտարարությունը։ Միշտ մտածել եմ, որ նա լավ մարդ է, բայց միշտ մտածել եմ, որ նա թույլ է անվտանգության հարցում, շատ թույլ է անվտանգության հարցում։ Երբ կարդացի նրա հայտարարությունը, հասկացա՝ լավ է, որ նա հեռացավ, քանի որ ասել էր, թե Իրանը սպառնալիք չէ։ Իրանը սպառնալիք էր. յուրաքանչյուր երկիր հասկանում էր, թե ինչ սպառնալիք է Իրանը»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ չի աջակցում Իրանի հետ պատերազմին։



