երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայում նոր երկրաշարժի Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ

Թուրքիայում նոր երկրաշարժի Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Իր հերթին ՏԱՍՍ-ը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը, հայտնում է որ երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։

 

  • Կիսվել: