ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

«Ես կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Էրդողանը Բուրսայի երիտասարդության հետ հանդիպմանը։ Հաղորդում է  TRT-ն։

Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունիսի 18-ին։

  • Կիսվել: