երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Թուրքական Ադըյամանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին մարտի 4-ին հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման վարչությունում (AFAD)։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08։27-ին։

Էպիկենտրոնը գտնվել է Չելիքխան շրջանում։

Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

  • Կիսվել: