շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 3000-ին. Էրմենիհաբեր

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 3000-ին. Էրմենիհաբեր

Թուրքիայում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 92 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, հայտնում է «Էրմենիհաբերը»

Գրառման մեջ նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 29․230 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․392 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 92 դեպք, ապաքինվել է 5․018 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 38․809 հիվանդ, իսկ 1․621 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 114.653 հաստատված դեպք և մահվան 2․992 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 948․115-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում  առաջ է անցել Իրանից։

  • Կիսվել: