հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Թուրքիայում հերքում են Էրդողան-Ասադ հնարավոր հանդիպման մասին լուրը

Թուրքիայում հերքում են Էրդողան-Ասադ հնարավոր հանդիպման մասին լուրը

Տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

«Լուրը, թե մեր նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Սիրիայի նախագահ հետ, չի արտացոլում իրականությունը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։

Ավելի վաղ թուրքական «Daily Sabah» թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Էրդողանն ու Ասադը կարող են օգոստոսին հանդիպել Մոսկվայում։ Ըստ թերթի զրուցակցի՝ միջնորդի դերում հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նշվել էր, որ հանդիպմանը կարող է հրավիրվել Իրաքի վարչապետը

Հիշեցնենք, որ Թուրքիան և Սիրիան խզել են դիվանագիտական​​հարաբերությունները 2012 թվականին: 2024-ի ամռանը և՛ Ասադը, և՛ Էրդողանը հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:

  • Կիսվել: