կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թուրքիայում հերքել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Անկարա տեղափոխվելու լուրը

Թուրքիայում հերքել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Անկարա տեղափոխվելու լուրը

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման բարձրաստիճան անդամները Կատարից Թուրքիա են տեղափոխվել, երբ Դոհայում հրաժարվել են միջնորդել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններին։ Այդ մասին գրել է «The Times of Israel» թերթը՝ հղում անելով արաբ անանուն դիվանագետի, գրում է ermenihaber.am-ը:

«ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան անդամներն անցյալ շաբաթ Կատարից Թուրքիա են տեղափոխվել այն բանից հետո, երբ Դոհայում հայտարարել են, որ հրաժարվում են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների միջնորդությունից», -ասվում է հրապարակման մեջ:

Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը, թե արդյոք կազմակերպության քաղբյուրոն Կատարից տեղափոխվել է Թուրքիա:

Անանուն դիվանագիտական աղբյուրը ռուսական լրատվական գործակալության հետ զրույցում նշել է. «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Թուրքիա։ Նրանց՝ Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա:

Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ի այլ աղբյուր ևս հերքել է նշյալ տեղեկությունը:

 

  • Կիսվել: