ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում հայտնաբերվել է նավթի նոր հանքավայր

Թուրքիայում հայտնաբերվել է նավթի նոր հանքավայր

Դիարբեքիրի շրջակայքում, մասնավորապես՝ Սիիրթում (Սղերդ), նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել, տեղեկացնում է ermenihaber-ը:

Նշվում է, որ մինչև այսօր Սիիրթի 5 նավթահորերից 2500 մ խորության վրա օրական շուրջ 700 բարել նավթ էր արդյունահանվում: Սակայն նավթի որոնման աշխատանքների ընթացքում այժմ նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որը գնահատվում է 11.2 մլն բարել:

Այդպիսով՝ նախատեսվում է, որ Թուրքիան նավթի արդյունահանումը օրական կհասցնի մինչև 1000 բարելի, իսկ հետագայում այս թիվը կկրկնապատկի:

Հիշեցնենք, որ մինչ այդ նավթի արդյուհանումն ու վերամշակումը Թուրքիայի տնտեսությանը  200 մլն  թուրքական լիրա ներդրում էր ապահովում:

 

  • Կիսվել: