երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակում է աճել

Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակում է աճել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի նոյեմբեր ամսվա աշխատուժի վիճակագրական տվյալները։ Թուրքիայում գործազրկության մակարդակը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.1%- ով՝ հասնելով 8.6%, գրում է ermenihaber.am-ը:

15 տարեկան և բարձր գործազուրկների թիվը նոյեմբերին աճել է 54․000-ով և հասնելով 3 միլիոնի։ Կանանց գործազրկության մակարդկան ավելի բարձր է, քան տղամարդկանցը։ Գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմում է 7%, իսկ կանանց շրանում 11.8%։

15-24 տարեկան երիտասարդ բնակչության շրջանում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ՝ 15.4%։

 

  • Կիսվել: