երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայում և Սիրիայում հնարավոր են վտանգավոր վարակների բռնկումներ. ECDC

Թուրքիայում և Սիրիայում հնարավոր են վտանգավոր վարակների բռնկումներ. ECDC

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ խոլերայի տարածման ռիսկեր է տեսնում Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում: Այս մասին ասված է ECDC-ի տարածած հայտարարության մեջ։

՛՛Առաջիկա շաբաթների ընթացքում տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի մեծ հավանականություն կա: Բացի այդ, տուժածների ճամբարներում չեն բացառվում այլ հիվանդությունների զարգացումներ, ինչպիսիք են հեպատիտ A-ն ու ռոտավիրուսը՛՛,-հայտնում են կենտրոնից:

Ըստ կենտրոնի՝ մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, անբավարար սանիտարական պայմանները, սննդամթերքի սառեցման ու պատրաստման հնարավորությունների բացակայությունը կարող են հանգեցնել հիվանդությունների տարածմանը:

՛՛Հատկապես մտահոգիչ են շնչառական վարակները, դրանց բռնկման վտանգը մեծանում է տուժածների տեղափոխմամբ ժամանակավոր ճամբարներ, որտեղ հնարավոր չէ խուսափել մարդկանց կուտակումներից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: