ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշաժի հետևանքով 2 մլն մարդ վրանում է ապրում, աղետի գոտուց 1,6 մլն մարդ տարհանվել է

Թուրքիայում երկրաշաժի հետևանքով 2 մլն մարդ վրանում է ապրում, աղետի գոտուց 1,6 մլն մարդ տարհանվել է

Թուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն մարդ ապրում է վրանների տակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկաված Յունուս Սեզերը մեջլիսում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ զեկուցումը ներկայացնելիս, գրում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ 501 հազար վրաններ են տեղադրվել, որոնցում ապաստանել է 2 մլն 40 հազար մարդ: Նույն զեկույցից պարզ է դարձել, որ մինչ օրս տեղադրվել են 30 հազար կոնտեյներային տնակներ, որոնցում բնակվում են երկրաշարժից տուժած 40.7 հազար քաղաքացի:

1 մլն 634 հզ. քաղաքացիներ տարհանվել են աղետի գոտուց, ևս 654 հզ. էլ տեղափոխվել է սեփական միջոցներով: 

Նշենք, որ վրանների թեման սկսեց ակտիվորեն քննարկվել հատկապես օրեր առաջ երկրաշարժից տուժած Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո: Դրանց հետևանքով մահացան 20 քաղաքացիներ:

  • Կիսվել: