շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 48000-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 48000-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48448-ի, այդ թվում՝ 6660 օտարերկրացի, 1615 մահացածների մարմինները դեռ չեն նույնականացվել, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի ունեցան։ Աղետի գոտում ընդգրկվեց 11 նահանգ: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Երկրաշարժերից տուժեց նաև Սիրիայի մի քանի շրջան, այստեղ էլ եղան  զոհեր ու վիրավորներ:

Սեյսմոլոգները գրանցեցին երեք տասնյակ հետցնցումներ և հզոր նոր ցնցումներ, որոնք զգացվել են Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում:

  • Կիսվել: