հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը կազմել է 150 մլրդ դոլար

Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը կազմել է 150 մլրդ դոլար

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (TEPAV) զեկույց է պատրաստել, որտեղ դիտարկումներ է արել երկարաշարժի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև հասցված վնասների  վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ զեկույցի՝ երկրաշարժի պատճառած վնասներն ու ավերածությունները եղել են Թուրքիայի 11 նահանգում։ Այդ նահանգներում շենք-շինություննեերի 40 տոկոսը վնասվել և ավերվել է։

Ենթակառուցվածքների վերականգման համար կպահանջվի 88 մլրդ դոլար, որի մի մասը կֆինանսավորի պետությունը։

Աղետի գոտու բնակչությանը բնակարաններով, զբաղվածությամբ, կրթությամբ ապահովելու համար կպահանջվի 17 մլրդ դոլար։

Բացի դայդ, Թուրքիայի ֆինանսական համակարգի համար լրացուցիչ ճնշում կլինի առաջիկա 10 տարում զարգացման մոդելի մշակման հարցը՝ շինությունների սեյսմակայունության տեսանկյունից։

Ընդհանուր առմամբ երկրաշարժի պատճառած վնասը գնահատվել է 150 մլրդ դոլար։

  • Կիսվել: