չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք որակվել է ապրելու համար ոչ պիտանի

Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք որակվել է ապրելու համար ոչ պիտանի

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 820 հազար շենք է դուրս բերվել շահագործումից:

Նրա խոսքով, 11 մարզերից 5-ում վնասների գնահատման ավարտից հետո պարզվել է, որ 1 մլն 706 հազար շինություններից ավերվել է փլուզման եզրին կամ միջին աստիճանի վնասվածքներ ունեն 821 հազար 302 շինություն։

Ավելի վաղ Թուրքիայի քաղաքաշինության նախարարը հայտնել էր, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի։

Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Լուիզ Ուինթոնը հայտարարեց, որ փետրվարի սկզբին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի տնտեսական վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը միայն Թուրքիայում:

  • Կիսվել: