ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, տեղեկացնում է Star-ը։

՛՛Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 49 589 մարդ, այդ թվում՝ 6 807 օտարերկրյա քաղաքացի՛՛,-ասել է Օքթայը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Աձանագրվել է 4000–ից ավելի հետցնցում։

  • Կիսվել: