ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024

Թուրքիայում բռնագրավել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով բերված 1 կգ ոսկու ձուլակտոր

Թուրքիայի Իգդիրի ժանդարմերիայի ծառայողները հայտնաբերել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով բերված ոսկի։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Իգդիրի նահանգում ժանդարմերիայի ծառայողները ստուգել են բեռնափոխադրում իրականացնող ընկերություններից մեկի բեռնատարը, որում 1 կգ քաշով ոսկու ձուլակտոր են հայտնաբերել։

Պարզվել է, որ ձուլակտորը մաքսանենգ ճանապարհով է հայտնվել Թուրքիայում։ Այ նախատեսված է եղել ուղարկել Թուրքիայի արեւմտյան նահանգներ։

  • Կիսվել: