կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայում բարկացած են քրդերի կազմակերպած ակցիայից Ֆինլանդիայում

Թուրքիայում բարկացած են քրդերի կազմակերպած ակցիայից Ֆինլանդիայում

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»:

Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուշագրավ է, որ, ըստ թուրքական աղբյուրների, Ֆինլանդիայի ոստիկանները չեն էլ փորձել խոչընդոտել բողոքի ակցիան:

  • Կիսվել: