ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Թուրքիայում ավտոբուս է շրջվել, զոհվել է 8 մարդ, տուժել է առնվազն 36-ը: Այս Ռիա նովոստիի փոխնցմամբ հաղորդում է TGRT հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիրից ուղեւորվում էր դեպի երկրի արեւմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր:

«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆյոնկարահիսար հարավային նահանգի Հայդարլի գյուղի մոտ, զոհվել է 8 մարդ, տուժել է 36-ը, շարունակվում են ավտոբուսի տակից երեք մարդու դուրս բերելու փորձերը», - հաղորդում է հեռուստաալիքը:

  • Կիսվել: