Թուրքիայում 100+ տարիքի քաղաքացիների թիվը կազմում է 7632
Թուրքիայիում արվել են տարեց բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումներ։ Ըստ այդմ՝ մշակվել են ցածր, հիմնական և բարձր սցենարներ։ Բնակչության կանխատեսումների հիմնական սցենարի համաձայն, որը ենթադրում է, որ ժողովրդագրական ցուցանիշների ներկայիս կառուցվածքի շարունակում, տարեցների բնակչության մակարդակը կանխատեսվում է 2030 թվականին 13․5%, 2040 թվականին՝ 17.9%, 2060 թվականին՝ 27․%, 2080 թվականին՝ 33․4%, գրում է ermenihaber.am-ը:
Ըստ ցածր սցենարի, որը ենթադրում է պտղաբերության ցուցանիշների արագ անկման պահպանում, տարեց բնակչության մակարդակը կանխատեսվում է, որ 2030 թվականին կլինի 13․5%, 2040-ին՝ 18․2%, 2060-ին՝ 28․8%, 2080 թվականին՝ 38․5%։
Ըստ բարձր սցենարի, որը ենթադրում է պտղաբերության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ կիրառում, տարեց բնակչության մակարդակը կանխատեսվում է, որ 2030-ին 13․4%, 2040 թվականին՝ 17․5%, 2060 թվականին՝ 25․5%, 2080-ին՝ 29․8%։
Տարեց բնակչության հետազոտության ժամանակ պարզվել է, որ 2019-ին տարեցների 62․8%-ը եղել է 65-74 տարիքային խմբում, 28․2%-ը՝ 75-84 տարիքային խմբում և 9․1%-ը՝ 85 և բարձր տարիքային խմբում, մինչդեռ 2024-ին՝ 85 և բարձր տարիքային խմբում եղել են 7.8%-ը:
Թուրքիայում 100 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը, որոնք կազմում են տարեց բնակչության 0․1%-ը, 2024-ին թիվը կազմել է 7632։
Թուրքիան գտնվում է «ժողովրդագրական վերափոխման» գործընթացում, որը նաև հայտնի է որպես գլոբալ ծերացման գործընթաց։ Երկրում տարեց բնակչության մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ գերազանցում է 10.%-ը, ինչը բնակչության ծերացման ցուցանիշ է։
Ըստ ՄԱԿ-ի աշխարհի բնակչության հաշվարկների՝ 2024-ին աշխարհի բնակչության թիվը կազմել է 8 միլիարդ 161 մլն 972․573 մարդ, իսկ տարեցները՝ 833 մլն 480․764 մարդ: Ըստ այդ գնահատականների՝ աշխարհի բնակչության 10.2%-ը բաղկացած է տարեցներից։ Տարեց բնակչության ամենաբարձր համամասնությամբ առաջին եռյակում են Մոնակոն՝ 36․2%, Ճապոնիան՝ 29․8% և Իտալիան՝ համապատասխանաբար 24․6%։ Թուրքիան 194 երկրների շարքում զբաղեցրել է 75-րդ տեղը։