չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի «PARS ALPHA» տիպի զրահամեքենաներով

Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի «PARS ALPHA» տիպի զրահամեքենաներով

Թուրքիայի սպառազինությունը շուտով կհամալրվի տեղական արտադրության «PARS ALPHA» զրահապատ մեքենաներով, գրում է ermenihaber.am-ը:

Ռազմարդյունաբերական «FNSS» թուրքական ընկերությունը հայտարարել է, որ այդ զրահամեքենաները շուտով կիրառվելու են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի կողմից և ունակ են բարձրացնելու ստորաբաժանումների մարտունակությունը:

Ընկերությունը «PARS ALPHA» տեսակի զրահամեքենաների արտադրությունը և դրա մատակարարումը թուրքական զինված ուժերին իրականացնում է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ ստորագրված նոր սերնդի զրահամեքենաների արտադրության ծրագրի շրջանակներում:

Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ցամաքային զորքերի ավտոպարկը համալրել վերանորոգում իրականացնող, հակատանկային և քառաֆունկցիոնալ «PARS ALPHA» տիպի զրահամեքենաներով:

 

  • Կիսվել: