երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է

Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է

Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է, գրում է ermenihaber.am-ը:

Սամսունում բնակվող Աբդուլքադիրը ձերբկալվելուց հետո դատարանի կողմից ազատ էր արձակվել, այնուհետև կրկին ձերբակալվել է:

Պարզվել է, որ կասկածյալը նույն գրառումը նա կատարել է մեկ այլ սոցիալական մեդիա հարթակում ևս: Ուստի նրան կրկին ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:

Աղբյուրը հայտնում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 

  • Կիսվել: