ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանի դեմ հերթական ագրեսիայում

Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանի դեմ հերթական ագրեսիայում

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում են, որ Հուլուսի Աքարը ցավակցություն է հայտնել հունվարի 11-ին Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Աքարը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են արդար գործի համար պայքարում։
 
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հունվարի 11-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան էր նախաձեռնել Հայաստանի հետ սահմանին։ Փոխհրաձգության ժամանակ զոհվել է երեք հայ զինվոր։ Ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի եւ անօդաչուներ։

  • Կիսվել: