չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է երկրաշարժի զոհերի թվում 7302 միգրանտների առկայության մասին

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է երկրաշարժի զոհերի թվում 7302 միգրանտների առկայության մասին

Երկրաշարժի զոհերի թվում 7 302 միգրանտ կա։ Այս մասին CNN Türk-ի եթերում ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նա նաև հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50 783-ի:

Ըստ նախարարի՝ աշխատանքներ են տարվում 985 դիակների նույնականացման ուղղությամբ, որոնց թվում, հնարավոր է, կան նաեւ օտարերկրացիներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի է ունեցել ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ (տեղական ժամանակով 04.17-ին՝ 7,7 բալ եւ 13.24-ին՝ 7,6 բալ): Երկրաշարժը զգացվել է Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում եւ Իրաքում:  

  • Կիսվել: