ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 36 կուսակցություն կմասնակցի

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 36 կուսակցություն կմասնակցի

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ 36 կուսակցության է թույլ տվել մասնակցել մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մայիսի 14-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08.00-17.00–ն։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը երեկ միաձայն կողմ քվեարկեց, որ մայիսի 14-ը նախագահական և խորհրդարանական ընտրությունների օր հաստատվի: Եթե անհրաժեշտություն առաջանա, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։
 
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը նախագահի թեկնածու է առաջադրել Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Փորձագետները կարծում են, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների ֆոնին այս ընտրությունները մեծ փորձություն կլինեն գործող նախագահ Էրդողանի համար։

  • Կիսվել: