ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի հակառակորդ Դիլան Յեշիլգյոզը Նիդերլանդներում կդառնա նախարար

Թուրքիայի հակառակորդ Դիլան Յեշիլգյոզը Նիդերլանդներում կդառնա նախարար

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ նախորդ տարվա մարտին Նիդերլանդներում կայացած համընդհանուր ընտրություններից հետո 271 օր տևած բանակցությունների արդյունքում որոշվել են կոալիցիոն կառավարության նախարարները. կառավարությունում ներկայացված կլինեն երկու ազգությամբ թուրք կանայք:

Նշվում է, որ Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նոր նախարար կնշանակվի աջ կենտրոնամետ ազատական ​​«Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը, իսկ մշակույթի և մամուլի նախարար՝ «Դեմոկրատներ 66» կուսակցության անդամ Գյունայ Ուսլուն:

Հայտնի է, որ Դիլան Յեշիլգյոզը Թուրքիայի հակառակորդ է։ Նա 2018 թվականին Նիդերլանդների հինգ թուրք պատգամավորներից մեկն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Յեշիլգյոզի հայրը կապեր ուներ PKK ահաբեկչական կազմակերպության հետ և գտնվում էր հետախուզման մեջ, այդ պատճառով դեռ 1984-ին նա Թուրքիայից փախել է Նիդերլանդներ։

 

  • Կիսվել: